ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐ

Օր՝ Փետրվարի 24
Ժամ՝ 09:00
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք…

Համակարգող՝ Հարավային դպրոց
Խմբավարներ՝ Մարիամ Մնացականյան, Լիլիթ Վերմիշյան
Ընթերցանության համակարգող՝ Անահիտ Հովսեփյան
Լուսաբանումը՝ Լենա Ղազարյան և ընկերներ

Ծրագիր՝

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Դպրաց դաս. Ներսես Շնորհալի՝ «Առավոտ լուսո»
Մենակատար՝ Սյուզի Մարգարյան
Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ներսես Շնորհալի « Հորդորական» —Հարավային դպրոցի երգչախումբ
Խմբավար ՝Լիլիթ Վերմիշյան

Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր, քոց պաշտոնէից:

Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Կոմիտաս՝ «Սուրբ-Սուրբ»
Մենակատար՝ Մարիամ Մնացականյան
Նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

«Քրիստոս ի մէջ» -խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով