Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

English

tall taller the tallest
2. funny funnier ,the funniest
3. nice. nicer ,the nicest
4. beautiful more beautiful,the most beautiful
5. slim slimmer ,the slimmest
6. cold colder,the coldest
7. good better ,the best
8. easy easier, the easiest
9. careful more careful, the most careful
10. bad worse,the worst
11. fat fatter,the fattest
12. long longer ,the longest

My brother is smarter than Aram.
2: Vahe is my best friend.
3: Nare is taller than Lilit.
Levon is the funniest boy in the class.
My mother is the most beautiful woman in the world.
My hair is longer than yours.
7: My book is more interesting than Vahan’s book.

հայաստանի օկտակար հանածոներ

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձիկապարիարծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Մետաղային օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր և երևակումներ։ Մետաղների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները և հազվագյուտ ու ազնիվ տարրերը ունեն տարբեր տնտեսական արժեք[1]։

Գունավոր մետաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես` պղնձի, կապարի, ցինկի, և ալյումինի հումքի պաշարներով։Պղինձ

Պղինձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են ԿապանիՔաջարանիԱգարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղինձը հեշտ մշակվող, բայց շատ երկարադիմացկուն մետաղ է, այդ պատճառով այն օգտագործվում է մեքենաշինության բոլոր բնագավառներում։ Դրանցից արտադրվում է մեքենաների դետալներ, մասեր, խողովակներ։ Գունավոր այդ մետաղից արտադրվում է նաև էլեկտրահաղորդիչ լարերի մեծ մասը, հատկապես բարձրավոլտ էլետրահաղորդիչ լարերը (որոնցով էլետրաէներգիան մղվում է մեծ հեռավորությունների վրա) հիմնականում արտադրվում են պղնձից։ Դրանք ալյումինի լարերի համեմատությամբ ավելի երկարադիմացկուն են։ Պղնձից են արտադրվում նաև կենցաղային նշանակություն ունեցող շատ արտադրատեսակներ։ Պղնձի ձուլման գործընթացում անջատվում են ծծմբային գազեր, ոոնք հումք են հանդիսանում ծծմբաթթվի արտադրության համար, որն օգտագործվում է տնտեսության տարբեր բնագավառներում։ Իսկ պղնձաձուլության թափոներն օգտագործվում են մի այլ քիմիկատի` պղնձաջասպի արտադրության համար, որն լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ։

Մոլիբդեն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը։ Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում։ Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին։ Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը։ Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 — 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ ԴաստակերտիՇիկահողիԹեղուտիՀանքավանի և Լիճքի հանքավայրերը։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլիբդենն ունի տնտեսական մեծ նշանակություն։ Այն առաջին հերթին հանդիսանում է որպես լեգիրող մետաղ։ Մոլիբդենն օգտագործվում է հատկապես պողպատի արտադրության մեջ։ Այն բարձրացնում է պողպատի որակը (բարձրացնում է նրա դիմացկունությունը, կռելիության աստիճանը)։ Այն ավելի հաճախ օգտագործվում է հատուկ նշանակություն ունեցող պողպատ արտադրելու համար։ Այդ պատճառով էլ մոլիբդենի նշանակությունը հատկապես մեծ է մետաղահատ հաստոցաշինության, ռազմական և տիեզերական մեքենաշինության բնագավառներում։ Մոլիբդենն խոշոր նշանակություն ունի նաև էլետրատեխնիկական արդյունաբերության մեջ, նրանից արտադրված մոլիբդենի թելը օգտագործվում է էլեկտրալամպերի արտադրության համար։

Բազմամետաղներ (կապար, ցինկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը։ Վերջիններս գտնվում են Սյունիքի, ԼոռուՏավուշիՎայոց ձորի մարզերի տարածքներում։ Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը։ Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամետաղները, այդ թվում ցինկն ու կապարը, լայն կիրառություն ունեցող գունավոր մետաղներ են, որոնց նշանակությունը հատկապես մեծ է ճշգրիտ մեքենաշինության, էլետրատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում։

Նեֆելինային սիենիտ (ալյումինի հումք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումնի արտադրության համար խոշոր հունքային բազա է հանդիսանում հանրապետությունում առկա նեֆելինային սիենիտների պաշարները։ Այս առումով, մեծ հետաքրքրություն են ներկայացնում Թեժ լեռան մոտ առկա նեֆելինային սիենիտների խոշոր պաշարները, որոնց հումքի բազայի վրա մշակվել է ալյումինի արտադրության տեխնոլոգիա։ Նեֆելինային սիենիտների պաշարներ կան նաև Շվանիձոր գյուղի մոտ (Սյունիքի մարզ)։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյումինը, որպես թեթև մետաղ, շատ խոշոր նշանակություն ունի ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում։

Դոլոմիտ (մագնեզիումի հումք)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում մետաղային մագնեզիումի համար հումքային բազա կարող է հանդիսանալ դոլոմիտների խոշոր պաշարները։ Այս տեսակետից գործնական նշանակություն կարող են ունենալ Արզականի (Կոտայքի մարզ) և Լուսաձորի (Տավուշի մարզ) դոլոմիտների հանքավայրերը։ Բացի նշվածներից, մագնեզիտի հանքավայրեր և երևակումներ հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի մարզում (Շորժայի, Ջիլի և այլն)։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնեզիումը լայնորոն օգտագործվում է ինքնաթիռաշինության, ռազմական արդյունաբերության և շատ այլ բնագավառներում։Երկաթ

Սև մետաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում հայտնաբերվել են սև մետաղների պաշարներ, որոնցից գործնական նշանակություն կարող են ունենալ առաջին հերթին երկաթի հանքաքարի պաշարները։

Երկաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերված երկաթի հանքավայրերը իրենց պաշարներով, հանքային կազմով, շահագործման և տրանսպորտա-աշխարհագրական պայմաններով համարժեք չեն։ Արդյունաբերական առավել մեծ արժեք են ներկայացնում Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի երկաթի հանքավայրերը։

Կապուտանի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի մոտ, Երևանից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այստեղ երկաթի միջին պարունակությունը 28-30 % է կազմում։ Այս հանքավայրի հաստատված արդյունաբերական պաշարները կազմում են շուրջ 244 մլն տ, իսկ հեռանկարային պաշարները` 400 մլն տ։ Հրազդանի հանքավայրը գտնվում է անմիջապես Հրազդան քաղաքի մոտ, մետաղի միջին պարունակությունը 32 % է, արդյունաբերական պաշարները կազմում են 50 մլն տ, հեռանկարային պաշարները` 150 մլն տ։ Այս երկու հանքավայրերն էլ ունեն արդյունահանման համար նպաստավոր լեռնաերկրաբանական և տրանսպորտային պայմաններ։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի հանքավայրի պաշարները։ Այն գտնվում է Սյունիքի մարզում։ Այս հանքավայրում երկաթի պարունակությունը կազմում է 21 %, իսկ կանխատեսված պաշարները գնահատվում են շուրջ 1 մլրդ տ։ Հանքավայրի շահագործման տրանսպորտային, բնակլիմայական պայմանները այնքան էլ բարենպաստ չեն։ Կապուտանի ու Սվարանցի հանքավայրերի երկաթի հանքաքարը բարձր որակի է և կարող է օգտագործվել բարձրորակ պողպատի արտադրության համար։ Հանրապետության տարածքում երկաթի հանքաքարի պաշարներ հայտնաբերված են նաև Սյունիքի մարզի հարավային մասում, Բազումի լեռնալանջերին, Նոյեմբերյանի մոտ և այլ վայրերում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են երկաթի հանքաքարի կանխատեսված պաշարները կազմում են 3.8 մլրդ տ։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթի հանքաքարի բազայի վրա է հիմնվում սև մետաղաձուլությունը։ Այն հանդիսանում է պողպատի արտադրության հիմքը։

Ազնիվ մետաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն այստեղ հայտնաբերված ազնիվ մետաղների պաշարները։Ոսկի

Ոսկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնիվ մետաղներից Հայաստանում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Հանրապետության տարածքի ընդերքում ոսկին ի հայտ է գալիս տարբեև ձևերով։ Այն առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ։ Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում։ Այդպիսի հանքավայրերի թիվը այստեղ անցնում է մեկ տասնյակից, որոնք հիմնականում գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում։ Ոսկու հանքավայրերից այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ։ Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը։ Ընդ որում, պարզված է, որ Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մաքուր ոսկու 17 տ, իսկ Տերտերասարի հանքավայրում` 3 տ պաշար։ Կառուցման մեջ է գտնվում Ամուլսարի հանքավայրը որը ունի մոտ 74 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։

Հազվագյուտ ու ազնիվ տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում կան տիտանինիկելիվոլֆրամիծարիրի (սուրմա), սնդիկիբիսմութի և այլ հազվագյուտ տարրերի պաշարներ։ Սրանք կարող են հանդիպել (Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Թեղուտի) և այլ կոմպլեքսային հանքավայրերում։ Տիտանի պաշարներ հայտնաբերվել են պղնձամոլիբդենային հանքավայրերում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում, նիկելի և կոբալտի պաշարներ` Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր) և Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու (Գուգարքի երևակում), Կոտայքի (Հանքավանի հանքավայր) մարզերում, ծարիրի պաշարներ կան Գեղարքունիքի (Սոթքի հանքավայր), Վայոց ձորի (Ազատեկի, Հերհերի հանքավայրեր), Շիրակի (Ամասիայի հանքավայր) մարզերի տարածքում, վոլֆրամի պաշարներ կան Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, բիսմութի պաշարներ են հայտնաբերվել Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, մկնդեղի պաշարներ` Շիրակի (Ամասիայի հանքավայր), Սյունիքի, Լոռու մարզերում։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարրերը հեռանկարային մեծ նշանակություն կարող են ունենալ հատկապես ճշգրիտ մեքենաշինության մեջ։