Մասիսն ու Սիսը

Մասիս

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արևմտյան Հայաստանում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։ Հայկական լեռնաշխարհի և Արևմտյան Հայաստանի ամենաբարձր լեռն է[3]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։ Արարատը բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղից հետո։ Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք։ Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունն արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Արարատից Նոյն իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան։

1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թվականի հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք։                                                                                                                             

Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա։ Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության։ Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։

19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[4][5][6]։

Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։

Սիս լեռ

ՍիսԱլ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս — լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհումՀայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը։ Բարձրությունը 3925 մ։ Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս։ Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս)։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին։ Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[2]։

Արարատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
ArmDay.am | Ամբողջ աշխարհը ցնցված է. Նոր բացահայտում Մասիս սարի մասին, սա  իմանալուց հետո կհասկանաք, թե ինչքան քիչ բան գիտեք մեր փառավոր ...

Խոր Վիրապ

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, 17-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։ Եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան ԱրևելցինԵսայի ՆչեցինՀովհաննես ԵրզնկացինԳևորգ ՍկևռացինՆերսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 16661669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։

19701980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Խոր Վիրապ - YouTube
Khor Virap Gastro Yard B&B - Խոր Վիրապ Գաստրո բակ հյուրատուն - Beauty ☀️💜  Khor Virap Monastery and Mount Ararat 😍 #KhorVirap #Armenia #ԽորՎիրապ  #Հայաստան #MountArarat #Արարատ | Facebook

Մայր հայաստան

«Մայր Հայաստան», հուշարձան Գյումրիի հարավարևմտյան մասում՝ Սև բերդին կից։ Տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիի «Հայաստան» արձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։

Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը[2]։

Հուշարձանի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն կազմված է երկու մասից՝ պատվանդանից և 41մ բարձրությամբ արձանից (արձանի բարձրությունը 20մ է) բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիա։ Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ։

Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը։

Մուգ գույնի տուֆից կառուցված պատվանդանը սրընթաց է։ Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին։ Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման։

Շքամուտք հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը։

Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում։ Մի ձեռքում նա բռնել է Զվարթնոցի տաճարի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն։

Քանդակագործը հուշարձանի հետին հատվածը պատկերել է հունական վրեժխնդրության թևավոր աստվածուհի Նեմեսիսի կերպարով։

Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ։ Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը[2]։

Հայաստանի տեսարժան վայրեր-Մայր Հայաստան հուշահամալիր

Վանա լիճ

Վանա լիճ (թուրքերեն՝ Van Gölü, քրդ.՝ Gola Wanê, օսման.՝ وان كولى), անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհումՄեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում[3], ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռներիԿոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։

Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ ԴևեբոյնիԾղուկԿտուց հրվանդանները։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ ԼիմԿտուցԱռտեր և Աղթամար։

Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է, որի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։

Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։

Վանաձոր

Վանաձոր, խոշոր քաղաքային համայնք Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզում։ Այն հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրուց հետո և Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Նախկինում՝ որոշ ժամանակահատված, քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ՝ տեղացիները գաղթել են Երևանից։ Հայոց ցեղասպանությունից փրվելով՝ Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի ԿարսԱրդահանԲայազետԷրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը։

Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական և զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։

Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակըՍուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԹայիրովի ամառանոցը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնըկերպարվեստի թանգարանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։

Վանաձոր, խոշոր քաղաքային համայնք Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզում։ Այն հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրուց հետո և Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Նախկինում՝ որոշ ժամանակահատված, քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ՝ տեղացիները գաղթել են Երևանից։ Հայոց ցեղասպանությունից փրվելով՝ Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի ԿարսԱրդահանԲայազետԷրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը։

Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական և զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։

Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակըՍուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԹայիրովի ամառանոցը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնըկերպարվեստի թանգարանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Սևանա լիճ, Սևանավանք | DEV MONI
Սևանա Լիճ / Հայաստանի Լճերը | Armland.am

Ծաղկաձոր

Ծաղկաձոր (Կեչառիս, Ծաղկոցաձոր, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզումԹեղենիսի արևելյան լանջին։ Կլիման մեղմ է, առողջարար։ Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա, մարզկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում գյուղն ամառանոցավայր էր, ապա՝ ավան, 1958 թվականից՝ քաղաքատիպ ավան։

ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1984 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Ծաղկաձորը դասվել է քաղաքների կարգին։ Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է։ Այստեղ են գտնվում մարզական բազան, քաղաքից Թեղենիսի գագաթը տանող 6 կմ երկարությամբ ճոպանուղին, մանկական առողջարանը, հանգստյան տները և տուրիստական բազաները։ Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003 թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228 թ.) (Կոնստանտինովկա)[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր։ Միջնադարում հայտնի էր նաև Կեչառիս կամ Կեչառոյք անունով․ այդպես է կոչվել 11֊13-րդ դարերում կառուցված Կեչառիս վանքի անունով։

Ծաղկաձոր - Sara Voyage Travel Agency
Մարիոթ Հյուրանոց Ծաղկաձոր : Հյուրանոցներ | Բարև Արմենիա Տուր
Բնակելի Համալիր «Ծաղկաձոր Պարկ», Կոտայքի մարզ, Tsaghkadzor, Mher Mkrtchyan  Street, 17 - TunMun
Ծաղկաձոր (տեղեկություն) — Մարիամ Շախվերդյան

Գռավիտի ֆոլս

Գրավիտի Ֆոլս, Ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ ստեղծված Ալեքս Հիրշի կողմից[3]Դիսնեյ Չենելի համար. այժմ՝ Դիսնեյ Էքս Դի։ Հեռուստասերիալը պատմում է երկվորյակներ Դիպեր և Մեյբլ Պայնսերի ամառային արձակուրդների արկածների մասին ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Գրավիտի Ֆոլս փոքր քաղաքում, որն իրականում գոյություն չունի։ Հետաքրքիր փաստ՝ եթե դուք Գուգլ Մեփսում գրեք Գրավիտի Ֆոլս, ապա այն ձեզ ցույց կտա Boring, Oregon, որը թարգմանաբար նշանակում է ձանձրալի Օրեգոն։ Մուլտֆիլմի հեղինակները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի Գրավիտի Ֆոլս քաղաքը հնարավորինս շատ տարբերվի իրականից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիպերի և Մեյբլի հայրը որոշում է իր երեխաներին ամռանն ուղարկել իր հորեղբոր՝ Ստենֆորդի մոտ, ով ուներ մի տնակ, որտեղ վաճառում էր բազմաթիվ ոչ իրական պարանորմալ և գերբնական արարածների, և այն անվանում «Հրաշքների խրճիթ»։ Իրական հրաշքն այն էր, որ զբոսաշրջիկները հավատում էին իրեն և գումար վճարում։

Մեյբլը միանգամից հարմարվում է նոր միջավայրին, իսկ Դիպերը նկատում է, որ քաղաքում մի բան այն չէ։ Մի օր նա անտառում գտնում է մի տարօրինակ գիրք, որի վրա նկարված էր մարդու ափ, ընդ որում՝ վեց մատով, իսկ վրան գրված էր երեք թվանշանը։ Գրքի հեղինակն իր գրքում գրել էր քաղաքի բոլոր իրական պարանորմալ արարածների մասին, ինչպիսիք են՝ Գրեմոբլին, թզուկներ, զոմբիներ և այլն։ Հետագայում հերոսների գլխավոր նպատակը դառնում է գրքի հեղինակին գտնելը։

Գաղտնագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ցանկացած դրվագում գոյություն ունի գաղտնագիր` կրիպտոգրամմա։ Գաղտնագրերը մշակում է Ալեքս Հիրշը. սովորաբար դրվագի դուրս գալուց մեկ օր առաջ։ Մեզ հայտնի են չորս գաղտնագիր`

Մաթեմատիկա

625) Տրված թվերից ընտրիր 7-ի բազմապատիկը։
7 8 14 20 21
22 28 30 35

629 ) Կատարիր գործողություները։
ա) 14կգ 250գ-3կգ 750գ= 14250գ-3750գ = 10500գ = 10կգ 500գ
28ց 32կգ – 4ց 90կգ = 2832կգ-490կգ =2342կգ =23ց 42կգ
22տ 200կգ-640կգ = 22200կգ-640կգ = 21560կգ = 21տ 560կգ

բ) 18կմ 650մ-16կմ 850 մ =18650մ-16850մ = 1800մ =1կմ 800մ
15մ 25 սմ -7մ 40սմ = 1525սմ -740սմ = 785սմ = 7մ 85սմ
16դմ 7սմ-8սմ = 167սմ-8սմ = 159սմ = 15դմ 9սմ

630 Հաշվիր արտահայտության արժեքը ։
ա) 7560։90+(1282 -1214)-8400:100 = 1268
1282 -1214 =1268
7560։90=84
8400:100 = 84
84+1268 =1352
1352-84=1268
բ)320000:(3012+6988)+(4580-3012) = 1600
3012+6988=10000
4580-3012= 1568
320000: 10000 =32
32+1568 = 1600